Բաժիններ՝

Ամեն ինչ պետք է վերափոխել. Պիտեր Բալաշ

«Այս պահին առավել կարևոր է, որ նոր կառավարությունը շահի հասարակության վստահությունը: Երկրում հաջողության հասնելու համար հարկավոր է շահել մարդկանց վստահությունը, որպեսզի նրանք աջակցեն նոր կառավարությանն ու նոր վարչապետին: Առանց հասարակության վստահության հնարավոր չի լինի առաջխաղացում ու զարգացում ունենալ, հատկապես Ձեր երկրում, որտեղ կոռուպցիան բարձր մակարդակի վրա է և այն առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բրատիսլավիայի տնտեսագիտական համալսարանի միջազգային բիզնեսի ամբիոնի վարիչ, Սլովակիայի «Էկզիմբանկի» համահիմնադիր, Սլովակիայի գազային արդյունաբերության դիտորական խորհրդի նախագահ Պիտեր Բալաշը:

Ըստ նրա՝ նոր կառավարությունը գալիս է այլ ամբիցիաներով. ամեն ինչ պետք է վերափոխել ու ամեն ինչ պետք է հիմնվի նրա վրա, որ մարդկանց հնարավորություն տրվի իրենց կյանքը փոխելու, այդ թվում հնարավորություն տրվի գործազուրկներին աշխատանք գտնելու, հնարավորություն տրվի նոր սերնդին չարտագաղթելու: Բալաշի կարծիքով՝ այս տեսակետից վստահության ձեռքբերումը նոր իշխանական համակարգի առաջին խնդիրն է, որ յուրաքանչյուրի համար նոր միջավայր ստեղծվի զարգանալու և իր կենսակերպը բարելավելու համար:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս