Համլետ Հարությունյան. «Ի՞նչ է՝ Ռոբերտ Քոչարյանն իր կարծիքն ասելու իրավունք չունի՞»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին, որտեղ նա դեմ է արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին, ասաց. «Դա Ռոբերտ Քոչարյանի անձնական տեսակետն է, և մարդն էլ ասել է, որ ինքը ներկայացնում է ոչ թե կուսակացական, կամ խմբակային տեսակետ, այլ իր տեսակետը` որպես երկրորդ նախագահ, հանրապետության համար մտահոգ անձնավորություն: Ի՞նչ է՝ Ռոբերտ Քոչարյանն իր կարծիքն ասելու իրավունք չունի՞»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը երբեք չի գնացել, որ «մի հատ էլ վերադառնա», ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի գնացել. «Մի բան է ինձ զարմացնում: Առաջին նախագահը երբեք քաղաքական թատերաբեմից չի հեռացել և ոչ մեկն այդ մասին չի խոսում: Ինչո՞ւ չեք ուզում, որ երկրորդ նախագահը, ինչպես և առաջինը, մասնակցի երկրի քաղաքական անցուդարձին: Իմ խորին համոզմամբ՝ Քոչարյանը երեբեք չի գնացել, որպեսզի վերադառնա: Նա միշտ եղել է և ժամանակ առ ժամանակ պասիվանում, կամ ակտիվանում է: Դա իր քաղաքական մարտավարությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս