Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական քառյակի հետ քննարկել է կուտակային կենսաթոշակների հարցը (տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության սենյակից, որտեղ ընթանում էր ոչ իշխանական քառյակի նիստը, դուրս եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով լրագրողներին հայտնեց, որ քննարկել են կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունները։ «Համակարգում առկա թերությունները շտկելու համար խմբակցությունները առաջարկությունների նախագիծ են ներկայացրել որը մենք կքննարկենք կառավարությունում և կհայտնենք մեր կարծիքը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։