 
                        Արտաքին առևտուրը լճացել է
 
                                    2014թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպը գրեթե զրոյական։ Այս մասին վկայում են ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Այսպես, ընթացիկ տարվ առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է ընդամենը 0.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 1 միլիարդ 322 միլիոն դոլար։
Այդ թվում, արտահանման ծավալն աճել է 1.8 %-ով և կազմել 348 միլիոն դոլար։ Իսկ ներմուծումը անփոփոխ է մնացել. Աճը ընդամենը 0.2 տոկոս։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        