Բաժիններ՝

Ուկրաինան նոր նախագահ չի կարող ընտրել առանց սահմանադրական ուղղումների. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի բնակիչների հետ ուղիղ շփման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի նոր ղեկավարը չի կարող ընտրվել առանց Սահմանադրության մեջ ուղղումներ անելու, քանի որ ներկա դրությամբ երկիրն ունի գործող նախագահ:

Պուտինը հայտարարել է, որ անկարելի է նոր նախագահ ընտրելը, եթե ողջ է գործող, իրավական առումով լիարժեք նախագահը, և եթե ուկրաինացիները ցանկանում են ընտրությունները լինեն լեգիտիմ, ապա նրանք պետք է փոխեն Սահմանադրությունը:

Պուտինի խոսքերով՝ Մոսկվան չի կարող ճանաչել առաջիկա ընտրությունների արդյունքները, եթե նախագահական մրցավազքն ուղեկցվի թեկնածուների վրա հարձակումների կատարմամբ, ինչպես որ ներկայումս է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930