Արթուր Բաղդասարյանը 6 տարվա մեջ հասցրեց մեծ հարստություն դիզել. «Ժողովուրդ»

«ՕԵԿ-ից 6 տարի պահանջվեց, որպեսզի գիտակցի իր իրական տեղն ու դերը ՀՀԿ-ի կողքին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Սակայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը, գիտակցության այդ պաուզայից օգտվելով, հասցրեց բավականին մեծ հարստություն դիզել. 2007թ. Աժ ընտրություններից առաջ վերջինս չէր հայտարարագրել որևէ անշարժ գույք, իսկ 2012թ. արդեն նշել էր, որ ունի 215.3քմ մակերեսով բնակարան, 34.8քմ մակերեսով ավտոտնակ։

2012թ. նա իր հաշվին ունեցել է 5 մլն դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013թ.-ին հայտարարագրել է միանգամից 25 մլն դրամ ու 20 հազար ԱՄՆ դոլար։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը միանգամայն սպասված էր. Բաղդասարյանը վերջին շրջանում ՕԵԿ կառույցներում հանդիպումներ է ունեցել, լսել կուսակցության մասին հասարակական կարծիքը, նաև ասել, որ իրենք «կարող է պրոֆիլ փոխեն»։ Սակայն այս ամենն արել է ՕԵԿ-ական պաշտոնյաներից գաղտնի, ինչը կուսակցության ներսում լուրջ դժգոհություն է հարուցել»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս