Բաժիններ՝

Ոստիկանության «ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալին կպաշտպանի ՌԴ քաղաքացի. pastinfo.am

Ոստիկանական համակարգում ֆինանսական բուրգի գործով այսօր գործում ներգրավվեց փաստաբան, ՌԴ քաղաքացի Մնացական Սարգսյանը՝ որպես գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան: Նախորդ դատական նիստում ամբաստանյալն հրաժարվել էր իր պաշտպան Համազասպուհի Գրիգորյանի ծառայություններից: Այս մաիսն տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Պաշտպանը երկու միջնորդություններ ներկայացրեց՝ խափանման միջոց կալանքը վերացնելու կամ չհեռանալու ստորագրությամբ փոխարինելու և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Ըստ պաշտպանի՝ մինչև իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք առաջադրելը 5 ամսվա ընթացքում Ա.Անդրեասյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ ներկայանալով վարույթ իրականացնող մարմնի կանչով, ուստի՝ ներկայումս ևս, երբ գործով ապացույցները ձեռք են բերված, Ա.Անդրեասյանը չի թաքնվի ու չի խոչընդոտի քննությանը:

Բացի այդ, ամբաստանյալը տառապում է ծանր հիվանդությամբ, որն ընդգրկված է կառավարության սահմանած պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում, այդուհանդերձ, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը չի ներկայացրել միջնորդություն՝ խափանման միջոցը փոխելու մասին, ինչը, ըստ պաշտպանի, պարտավոր էր անել, այսինքն՝ իր պաշտպանյալի նկատմամբ ՔԿՀ գործողությունը կամ անգործությունը ոչ այլ ինչ է, քան խոշտանգում:

Մանրամասներն ` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս