Համլետ Հարությունյան. Եթե ՕԵԿ-ը կոալիցիա չմտնի, բնական է՝ դեմ կքվեարկի կառավարության ծրագրին

«Նման բան լինել չի կարող, նման ուլտիմատումներով ՀՀԿ-ի հետ չի կարելի խոսել: Եվ ոչ մեկը չի կարող ուլտիմատում տալ, թե սա կամ այն անենք: Քաղաքական գործընթացներն այդպիսի կտրուկ պահանջներ չեն ընդունում»,- 168.am-ին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը`պատասխանելով հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն կոալիցիա մտնելու դիմաց պահանջե՞լ է, որպեսզի կոալիցիայում չլինի ՕԵԿ-ը, և արդյոք ՀՀԿ-ն պատրա՞ստ է կոալիցիայում ՕԵԿ-ին փոխարինել ԲՀԿ-ի հետ:

Համլետ Հարությունյանն ասաց, թե ՕԵԿ-ի վերաբերյալ ԲՀԿ-ի նման պահանջի մասին  առաջին անգամ է լսում:

Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, եթե վաղը ՕԵԿ-ը որոշի չմտնել կոալիցիա, հնարավոր է՝ դեմ քվեարկի Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին. «Այս տարիների ընթացքում ՕԵԿ-ականների և Հովիկ Աբրահամյանի միջև հակասություններ չեմ նկատել, բայց եթե կոալիցիա չմտնեն, բնական է, դեմ կքվեարկեն ծրագրին: Եթե կոալիցիա չեն մտնում, բնականաբար, այլընտրանքային ուժ են դառնում: Բայց դա, կարծում եմ, բացառվում է: Իմ կարծիքով` ՕԵԿ-ը մտնելու է կոալիցիայի մեջ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս