Ոստիկանությունը շարունակում է նյութեր նախապատրաստել «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցածի առթիվ
ՀՀ ոստիկանությունը շարունակում է նյութեր նախապատրաստել «Հարսնաքարի» գործով դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցածի առթիվ: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հարսնաքարի» գործով դատավճիռը հրապարակել է մարտի 24-ին: Վճռի հրապարակումն ուղեկցվել է անեծքներով ու հայհոյանքներով. դատարանում ներկաներից մեկը նույնիսկ ինչ-որ առարկա էր նետել դատարանի ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո գնահատականներ կտրվեն՝ արդյոք «մենք խոսում ենք քրեաիրավական դրսևորումների մասին, թե ոչ»: