Սերժ Սարգսյանն ասել է՝ «սրանից հետո՝ միայն Արգամիչ». «Հրապարակ»

«ՀՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հայտարարել է. պահանջում եմ բոլորիցդ այսուհետ ո՛չ պատերի տակ, ո՛չ էլ այլուր այլ կերպ, քան Հովիկ Արգամիչ, որևէ եզրույթ չօտագործել»,- գրում է «Հրապարակ» թերթը: «Ես ամեն ինչ անելու եմ այդ իրողությունը բացառելու, վարչապետի պաշտոնում նրա հաջողելու համար»,- ըստ թերթի, ասել է Սերժ Սարգսյանը: «

Երեկ, երբ մենք փորձում էինք Հովիկ Արգամիչի մասին խոսել «իրերը կոչելով իրենց անունով», ՀՀԿ-ականները հակահարված էին տալիս. «Խնդրում ենք` մեզ մոտ այլևս այդ կերպ չարտահայտվել»: Խոսքը «Մուկ» եզրույթի մասին է»,- գրում է «Հրապարակը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս