Բաժիններ՝

Օբաման ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որի ժամանակ նրան կոչ է արել առավելագույնս օգտագործել ամերիկյան կողմի առկա հնարավորությունները՝ Ուկրաինայում ուժի կիրառում ու արյունահեղություն թույլ չտալու համար:

Այս մասին երեկ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Սլավյանսկի և Ուկրաինայի հարավ-արևելքի մյուս քաղաքների ելույթները հանդիսանում են ռուսների ու ռուսալեզու բնակչության շահերը հաշվի առնելու հարցում Կիևի ղեկավարության ցանկություն չունենալու ու անկարողության հետևանք:

Օբաման իր հերթին մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսական միջամտության կապակցությամբ, սակայն Պուտինը հերքել է միջամտության մասին տեղեկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս