Ամերիկացի ճարտարապետները «մարդկանց միավորող» երկնաքերների նախագիծ են ներկայացրել
Ամերիկացի ճարտարապետ Ցիվեյ Սոնգը ներկայացրել է SkyVillage-ի նախագիծը, որի նպատակը քաղաքի միմյանցից կտրված թաղամասերի բնակիչներին միավորելն է:
«Մարդկանց միավորող» SkyVillage երկնաքերի հայեցակարգի հեղինակը նշում է, որ բարդ ճանապարհային ցանցի պատճառով հաճախ Լոս Անջելեսի շատ շրջանների բնակիչները չեն կարողանում շփվել միմյանց հետ: Երկնաքերն անհրաժեշտ է կառուցել մայրուղիների, ինչպես նաեւ խոշոր ճանապարհային հանգույցների մերձակայքում:
Ըստ ներկայացված նախագծի` շենքի ներսում նախատեսվում են ոչ միայն բնակելի տարածքներ, այլեւ տարբեր հանրային հաստատություններ: