Սաակաշվիլին ԱՄՆ-ում հիմնում է Բարեփոխումների կենտրոն

Gordonua.com-ին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ում հիմնում է Բարեփոխումների կենտրոն և մտածում է նույնպիսի կենտրոն Ուկրաինայում բացելու մասին.

«Վրաստանում տեղի ունեցած գլխավոր փոփոխությունն առնչվում է պետական ինստիտուտների հանդեպ մարդկանց վերաբերմունքին: Մենք չունեինք ո՛չ գազ, ո՛չ նավթ: Մենք հետխորհրդային կոռումպացված երկիր էինք: Այժմ մեզ մոտ իշխանության եկածներն ատում են այն ամենը, ինչ արել ենք մենք:

Այդ մարդիկ չկարողացան փոխել գլխավորը. անձնագիրը դեռ հատկացվում է 6 րոպեում, մաքսային անցակետում մեքենաները բաց են թողնվում 7 րոպեում, ոստիկանությունը փողոցներում կաշառք չի վերցնում: Կան մի շարք բացառություններ, սակայն իրավիճակն այսօր ընդհանուր առմամբ այդպիսին է:

Մենք ձևավորել ենք այնպիսի ինստիտուտներ, որոնք գործում են՝ չնայած նրան, որ ձերբակալվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաները: Մի շարք նախարարներ ներկայումս գտնվում են բանտում: Ներկայումս ես Վաշինգտոնում հիմնում եմ Բարեփոխումների կենտրոն, ուր կիսվելու ենք մեր փորձով:

Դա կլինի ինչպես միջազգային, այնպես էլ կրթական բարեփոխումների կենտրոն: Մենք կբերենք ուսանողների, այժմ բանակցում ենք տարբեր համալսարանների հետ: Մտածում ենք Կիևում նույնպես այդպիսի կենտրոն ստեղծելու մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930