Թե ինչու են ռուսներն ուզում Լաչինը

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ուզում է Ղարաբաղը միացնել իրեն, որովհետև դա նշանակում է Ադրբեջանին դարձնել մշտական թշնամի, իսկ Մոսկվան դա չի ցանկանում»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահի Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ով ԼՂ հակամարտության  սկզբնական շրջանում գործուն մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացին:

Նրա խոսքերով` Ռուսաստանը «Հայաստանին տալիք չունի և այնքան առնելիք էլ չունի», քանի որ «ինչ որ պետք է, արդեն տվել ու առել է», և այժմ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանին կարգի բերել, այսինքն` մտցնել ռուսական ազդեցության գոտու մեջ:

«Ռուսաստանը դա չի կարողանա անել, եթե վերցնի Ղարաբաղը` որպես Ռուսաստանի մաս կամ ընդունի ներկա կարգավիճակը և այն օրինականացնի: Իրեն պետք է ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, որը ԼՂ-ն կպահի իր հակակշռի տակ, բայց առանց արձանագրելու, որ վերցրել է Ադրբեջանից: Դրանից հետո կբանակցի Ադրբեջանի հետ, նրանից կստանա այն, ինչ իրեն անհրաժեշտ է և Ադրբեջանին կտա այն, ինչ Ադրբեջանին պետք է… Ես հաստատ չեմ կարող ասել, բայց երկար տարիներ բանակցությունների մեջ եմ եղել, զբաղվել եմ այս հարցով, հետո 15 տարի շարունակել եմ ուսումնասիրել, և որքան մտածում եմ, հստակ է, որ նրանք տարածքները տալու են, Լաչինն իրենք են վերցնելու և գործածելու են պաղ ու տաք ծորակի նման»,- մասնավորապես նշել է Ժ. Լիպարիտյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք  կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս