Բաժիններ՝

Իսրայելի նախկին վարչապետին մեղավոր են ճանաչել կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Թել Ավիվի դատարանը երկրի նախկին վարչապետ Էխուդ Օլմերտին մեղավոր է ճանաչել կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ` մերժելով նրա բոլոր ցուցմունքները և նրան մեղադրելով ստելու մեջ:

Դատավոր Դավիթ Ռոզենը, ընթերցելով 1993-2003 թվականներին Երուսաղեմի քաղաքապետի Օլմերտի 700 էջանոց դատավճիռը, հայտարարել է, որ Օլմերտը ստել է դատավարության ընթացքում:

Օլմերտին մեղավոր են ճանաչել Երուսաղեմում «Հոլիլենդ» բնակելի համալիրի կառուցման ժամանակ կաշառք ստանալու մեջ: Խոսքը գնում է 500.000 շեկելի (մոտ 143.000) մասին, որն Էխուդ Օլմերտը ստացել է իր եղբոր` Յոսի Օլմերտի միջնորդությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս