Բաժիններ՝

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի քաղաքական գործիչների նկատմամբ

РБК-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատասխանել է մարտի 17-ին ԱՄՆ-ի կազմած «սև ցուցակին» (բաղկացած 20 մարդուց)՝ կապված Ղրիմի դեպքերի հետ: ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակվել են ամերիկացի պաշտոնյաների անունները, որոնք հայտնվել են Ռուսաստանի «սև ցուցակում»:

Խոսքը գնում է սենատորներ Ջոն Մաքքեյնի, Դենիել Կոութսի և Մերի Լենդրյուի, ԱՄՆ կոնգրեսի Սենատում մեծամասնության խմբակցության առաջնորդ Հարի Ռիդի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյների, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալ Քերոլայն Ատկինսոնի, ԱՄՆ նախագահի օգնականներ Դենիել Փֆայֆերի ու Բենջամին Ռոդսի, Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի մասին:

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ իրենք քանիցս զգուշացրել են, որ պատժամիջոցային գործիքների օգտագործումը փոխադարձ կլինի և բումերանգի նման կհարվածի ԱՄՆ-ին: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, որն ամբողջովին համապատասխանել է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս