Պուտինին խաղաղասիրությամբ չես կանգնեցնի. Սաակաշվիլին՝ ուկրաինացիներին
Gordonua.com-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է հույս դնի Արևմուտքի վրա, չպետք է հույսեր կապի նրա հետ, որ խաղաղ գործողություններով կարող է կանգնեցնել Ռուսաստանին.
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կանեն ուկրաինացիները: Պուտինը, բնականաբար, ցանկանում է խլել ողջ Ուկրաինան: Դրա համար կան տարբեր մեթոդներ: Կա երկրի տարածքի մի մասը զավթելու և ողջ երկրում իրավիճակն անկայունացնելու մեթոդը, կա նաև մայրաքաղաքը գրավելու մեթոդը:
Վրաստանի դեպքում նա շարժվեց Թբիլիսիի ուղղությամբ: Պետք է հասկանալ, որ Պուտինին խաղաղասիրությամբ չես կանգնեցնի: Արևմուտքի իրական օգնությունը վրա կհասնի միայն այն բանից հետո, եթե ուկրաինացիները սկսեն դիմադրել Պուտինին: Եթե Ուկրաինան սկսի դիմադրել, ապա արևմտյան աշխարհը հարկադրված կլինի աջակցել նրան:
Իսկ պարզապես դրա հետ հույսեր կապելը պատրանք է: Երբ ձեր պաշտպանության նախարարն ասում է, որ բանակը թույլ է և ոչինչ չի կարող անել, դա հնչում է որպես Պուտինին արած ուղիղ հրավեր: Եթե ուկրաինացիները չպաշտպանեն իրենց անկախությունը, ապա ոչ մի ԱՄՆ ու Եվրոպա դա չեն անի նրանց փոխարեն»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Պուտինի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովն էր ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել, որ պատմությունը չգիտի այնպիսի դեպքեր, երբ որևէ մեկն օգնության է հասնում ագրեսիայի զոհին, եթե զոհն ինքը չի դիմադրում: