Բաժիններ՝

Ղրիմցի երիտասարդներն արդեն այս գարնանից կծառայեն Դաղստանում ու Չեչնիայում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորակոչային տարիքի երիտասարդ ղրիմցիներն արդեն այս գարնանից ծառայելու են ռուսական բանակում: Այս մասին հայտարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը.

«Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելուց հետո գործելու է ռուսական Սահմանադրությունը: Բացի այդ, Ղրիմի վրա տարածվելու են ռուսական այլ օրենքների գործողությունները: Դրանց համապատասխան, իրականացվելու է ռուսական բանակ զորակոչը»:

Աքսենովը խոստովանել է, որ ղրիմցի նորակոչիկների ծառայությունը չի սահմանափակվելու թերակղզու տարածքով. «Այստեղ որևէ տարբերություն չի լինի, նորակոչիկները ծառայելու են ողջ երկրում, այդ թվում նաև և՛ Դաղստանում, և՛ Չեչնիայում, և՛ ընդհանրապես Հյուսիսային Կովկասում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս