Ոսկեգործության ոլորտի ազատ տնտեսական գոտին կգործարկվի մինչև այս տարվա վերջ
Ոսկեգործության ոլորտի ազատ տնտեսական գոտին նախատեսվում գործարկել մինչև այս տարվա վերջ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, ազատ գոտու կառավարիչը՝ Հայ ոսկերիչների միջազգային միությունն (AJA), ինքն է շտապում և աշխատանքները հնարավորինս արագ կավարտվեն:
«Փետրվարի 27-ին ազատ տնտեսական գոտու ծրագիրը կառավարության նիստում քննարկվել և հավանության է արժանացել: Ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ, նախատեսվում է մինչև տարվա վերջ մեկնարկել: Կառավարիչ կազմակերպությունը ձգտում է որքան շուտ, այնքան լավ, և միաժամանակ աշխատանք է տանում ընկերություններ ներգրավելու ուղղությամբ: Հաշվի առնելով AJA-ի կապերը, կարծում եմ, այս ազատ գոտին շատ ավելի արագ կզբաղեցվի ոլորտի ընկերությունների կողմից»,- ասաց Ա.Եգանյանը: