Ուժի մեջ է մտել Վրաստանի ու Իսրայելի միջև ոչ վիզային ռեժիմը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ ուժի մեջ է մտել Վրաստանի ու Իսրայելի միջև ոչ վիզային ռեժիմը: Այսուհետ այդ երկրներից յուրաքանչյուրի քաղաքացիները կարող են մյուս երկրում առանց վիզայի գտնվել 90 օր շարունակ:
Վիզային ռեժիմի վերացման մասիան պայմանագիրը Վրաստանի ու Իսրայելի միջև ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերին, Թբիլիսիում: Վրացական կողմից այն ստորագրել է տվյալ ժամանակվա ներքին գործերի նախարար, ներկայիս վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, իսկ Իսրայելի կողմից՝ ներքին գործերի փոխնախարար Ֆաինա Կիրշենբաումը:
Այդ նույն հանդիպման ժամանակ Գարիբաշվիլին ու Վրաստանում Իսրայելի դեսպան Յուվալ Ֆուքսը ստորագրել էին երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր՝ կապված հանցագործությունների դեմ պայքարի ու հանրային անվտանգության հարցերի հետ: