Սրվել են Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի և Գրիգորյանների հարաբերությունները. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Վերջին օրերին սոցցանցում, Աշոտյանի ու Շարմազանովի էջերի հանգույն, սկսել են «զզվել» «Ավշարի» արտադրանքից և «եղբայրներից»: Արարատի մարզի նոր տերերի՝ Գրիգորյանների և հին «նայողների»` ձկան և ցեմենտի գործ «անող» մագնատների` Ծառուկյան-Աբրահամյան «տանդեմի» միջև Արարատի ընտրություններից հետո նոր հակասություն է առաջացել արդեն ջրի հարցով, որի առնչությամբ կա հարուցված քրեական գործ` ջրօգտագործման, ապօրինի հորերի, շրջակա գյուղերի ջրազրկման հետ կապված: Ծաղկաձորում Ծառուկյանի հետ կոշտ խոսակցությունից հետո իշխանության ամենավերին օղակից Գրիգորյաններին ասվել է` «բլիժնի բոյ չմտնել», չխառնվել. հարցը լուծվելու է իրավապահներ-բնապահպանության նախարարություն տիրույթում, իսկ այդ ընթացքում «Ավշար-հակա-արշավ» ֆեյսբուքյան էջը «դեմոտիվացնում» է մարզի նոր տերերին: Ի՞նչ եք մտածում Ձեզ «նվիրված» ֆեյսբուքյան էջի մասին՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին: «Շատ բան»: Ի՞նչ, օրինակ: «Այն, որ էջի հետևում կանգնածները շատ ծանր են տարել իմ ասածները, որ «Արարատցեմենտը» պարտք ունի, դրա համար են ջուրը կտրել, և որ այդտեղ ոչ մի քաղաքական հետապնդում չկա»։

Ավելի մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս