Տուգանել են թաքուն-թաքուն. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործունեություն իրականացնող բազմաթիվ տնտեսվարողների տուգանել է ձմռան ձնառատ ամիսներին իրենց խանութներին հարակից մայթերը ձյունից չմաքրելու համար։ Տուգանված տնտեսավարողները Երևանի տարբեր վարչական շրջաններից են, տուգանքի չափը՝ 10-20 հազար դրամ։ Երեկ մի քանի տասնյակ տնտեսվարողներ քաղաքապետարանում էին՝ Վարչատուգանային հանձնաժողովի նիստին մասնակցելու և պարզաբանումներ տալու համար։ Եվ ինչպես տնտեսվարողներն են պնդում, քաղաքապետարանի կողմից լիազորված տեսուչներն իրենց տուգանել են թաքուն, առանց իրազեկելու։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։