Սաակաշվիլին առաջին դասախոսություններն է կարդացել Թաֆթսի համալսարանում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջին դասախոսություններն է կարդացել Թաֆթսի համալսարանում: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանական փոքրամասնություն հանդիսացող «Միասնական ազգային շարժում» կուսակցության մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Սաակաշվիլիին ընդունել են համալսարանի ռեկտոր Էնթոնի Մոնակոն և համալսարանի դիվանագիտական ու իրավունքի դպրոցի դեկան, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը, ով մինչև նախորդ տարի զբաղեցնում էր ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը:

Սաակաշվիլին ուսանողների համար կարդացել է երեք դասախոսություն և մի շարք հարցազրույցներ է տվել ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ հայտնի դարձավ, որ Թաֆթսի համալսարանը հատուկ պաշտոն է ստեղծել Սաակաշվիլիի համար:

Տեսանյութեր

Լրահոս