Ամերիկյան համալսարանը հատուկ պաշտոն է ստեղծել Սաակաշվիլիի համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կզբաղեցնի «բարձր կարգի պետծառայողի» պաշտոնը, որը հատուկ նրա համար ստեղծվել է ԱՄՆ-ում՝ Թաֆթսի համալսարանին կից Ֆլետչերի անվան իրավունքի ու դիվանագիտության դպրոցում (The Fletcher School of Law and Diplomacy at Tufts University):

Այս մասին Սաակաշվիլին երեկ գրել է Facebook սոցցանցի իր էջում: Ֆլետչերի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդսը հայտարարել է, որ այդ պաշտոնը ստեղծվել է առաջին անգամ, որպեսզի Թաֆթսի համալսարանի ուսանողները կարողանան շփվել հանրահայտ առաջնորդների հետ:

Նշվում է, որ Սաակաշվիլին արդեն իսկ ելույթ է ունեցել Փրինսթոնի համալսարանում, իսկ մի քանի օր անց դասախոսություն է կարդալու Հարվարդի համալսարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031