Խոսրով Հարությունյանը ծանոթ չէ ո´չ Ռ.Քոչարյանի, ո´չ էլ Տ.Սարգսյանի այսօրվա հայտարարություններին
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում փորձել խուսանավել գնահատական տալ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխադարձ հայտարարություններին՝ պատճառաբանելով, թե դեռ ծանոթ չէ ո´չ Ռ.Քոչարյանի օրեր առաջ արված, ո´չ էլ Տ.Սարգսյանի այսօր տարածած հայտարարություններին:
Մեր հարցին, թե ընդհանրապես որքանո՞վ է հարիր գործող վարչապետին նման հայտարարություններ փոխանակել նախկին նախագահի հետ, նախկին վարչապետ Խ.Հարությունյանը պատասխանեց. «Շատ էական է, թե ինչ տոնով են հայտարարությունները: Գործող իշխանության, գործող վարչապետի հասցեին միշտ էլ կարող են լինել քննադատություններ, ընդ որում՝ և օբյեկտիվ, երբեմն և ոչ օբյեկտիվ: Դա այդքան էական չէ, բայց երբ դա գործունեությանն է վերաբերում, ոչ թե անձին, անհատին»: