Ո՞ր գործերից պետք է սկսել Նոր տարին
Նոր տարին ռազմավարական տոն է, որը շատ հարմար է նոր ծրագրեր կազմելու, զգեստապահարանը թարմացնելու, հարազատներին եւ ընկերներին զանգահարելու համար: Հոգեբանները խորհուրդ են տալիս այս ամենը հենց սկսել տարեսկզբին:
Ինչ վերաբերում է աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխություններին, ապա խորհուրդ է տրվում դրանք հետաձգել գարնանը, քանի որ ձմեռը դրա համար լավագույն ժամանակը չէ: Միաժամանակ տարեսկիզբը հարմար ժամանակ է` գործողությունները պլանավորելու համար:
Զանգահարել ընկերներին եւ մերձավորներին, հանդիպել նրանց հետ
Նոր տարին հրաշալի ժամանակ է հանդիպելու նրանց հետ, ում հետ վաղուց չեք տեսնվել: Փորձը ցույց է տալիս, որ զրուցակիցը ուրախ կլինի ձեզ լսել` անգամ շփման երկարատեւ դադարից հետո: Ամանորյա տոները լավագույն ժամանակահատվածն են ընկերների, ծանոթների, հարազատների եւ ազգականների հետ հանդիպելու համար, որոնց հետ տարվա ընթացքում ժամանակ չի լինում տեսնվել:
Դեն նետել հինը եւ ձեռք բերել նորը
Որոշ երկրներում անգամ ավանդույթ կա մինչեւ Նոր տարին դեն նետել ոչ անհրաժեշտ հին իրերը: Այդ կերպ մարդիկ հրաժեշտ են տալիս անցյալին եւ իրենց կյանքում նոր էջ են բացում: Նույնը կարող եք նաեւ դուք անել. ինչ-որ բաներ դեն նետել, ինչ-որ բաներ վերադասավորել` տեղ բացելով նորերի համար:
Երազել ապագայի եւ մտածել անցյալի մասին
Նոր տարվա գալուստը միշտ էլ ասոցացվում է նորությունների, թարմացումների հետ: Սա հարմար ժամանակ է` մտածելու համար, ինչ է ձեզ պակասում, ինչ կցանկանայիք իրականություն դարձնել կյանքում: Մենք ոչ միշտ ենք գոհ լինում անցնող տարում մեր կյանքից: Հիմա պետք է ժամանակ գտնել եզրահանգումներ անելու համար: Գրեք ձեր մտքերը. մեկ տարի անց դրանք կարող եք կարդալ` ուրախանալ, տխրել կամ ծիծաղել ինքներդ ձեր վրա:
Հատուկ խորհուրդ կանանց համար
Թեեւ կանայք իրենց զգեստապահարանը թարմացնում են ողջ տարվա ընթացքում, Նոր տարին լավ առիթ է եւս մեկ անգամ այն համալրելու համար: Նման հաճույքից հաստատ չարժե ձեզ զրկել: