 
                        «Դժգոհ եք, եկեք ինձ ընտրենք նախագահ, պրծնենք». «Հրապարակ»
 
                                    «Հրապարակը» գրում է. Ժամանակներ առաջ Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանին խնջույքի հրավիրած «տեղական արտադրության» գործարարները քեֆները լավացնելուց հետո «փարվել» են ալամ-աշխարհի հայի «դոշին» ու բողոքել Հայաստանից, բիզնես միջավայրից:
Արան էլ տարել-բերել է, թե` դժգոհ եք, եկեք ինձ ընտրենք նախագահ, պրծնենք: «Բուկվալնո» 2 րոպե անց զանգել է Սերժ Սարգսյանը, թե` Արա՞, էդ հլը նախագահ չե՞ս:
«Պարոն նախագահ, բա տեսնո՞ւմ եք ինչ արագ մեր գործարարները հասցրին ապացուցել «երկրին» ու Ձեզ իրենց նվիրվածությունը, հլը զրույցը չենք պրծել՝ տեղ հասցրին, հետո էլ բողոքում են երկրից»,- գործարարների ներկայությամբ տակից դուրս է եկել Արա Աբրահամյանը:
Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        