Կառավարությունը վերականգնում է «Վիսկոն» կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները
Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2012թ. մարտի 2-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները, ինչպես նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համապատասխան դրույթները և Երևան քաղաքի Փ. Բուզանդի փ. 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստները վերականգնելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել առաջարկված ծրագրին, որի կատարման դեպքում կլուծվի մի կողմից` նշված հասցեների շինարարության ավարտման հարցը, մյուս կողմից «Վիսկոն» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած մոտ 110 անձանց բավարարում տրամադրելու խնդիրը: