Խախտումներ գովազդային շուկայում. Տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում և մի շարք խախտումներ բացահայտել: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունից, վաղը՝ նոյեմբերի 29-ին, հանձնաժողովի նիստում կքննարկվի տնտեսվարողների անբարեխիղճ վարքագիծը:
«Տասնյակ գովազդներ վարկաբեկում են մրցակից ընկերություններին, կամ դրանց միջոցով հանրությանը ներկայացվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Այսինքն՝ մրցակից ընկերությանը վարկաբեկելու միջոցով որոշ տնտեսվարողներ փորձել են սեփական վարկանիշը բարձրացնել»,- նշեցին ՏՄՊՊՀ-ից:
Նիստում ընդգրկված է ինչպես անբարեխիղճ գովազդատուների, այնպես էլ «Իդեալ Գազ» և «Բոնիլատ» ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ հարցը: