Բաժիններ՝

Հանրահայտ անձանցից ովքեր տանել չեն կարողանում սոցցանցերը եւ ինչու

«Vanity Fair» -ը պարզել է, որ արեւմտյան մի շարք հանրահայտ անձինք ամենեւին էլ «բարեկամական հարաբերություններ» չունեն Facebook-ի հետ: siliconrus.com-ը ներկայացնում է մի շարք հայտնիների կարծիքները սոցցանցերում շփման եւ Facebook-ի մասին:

Սանդրա Բուլոք. «Twitter-ից չեմ օգտվում, որովհետեւ չեմ ցանկանում, որ որեւէ մեկն իմանա, թե տվյալ պահին որտեղ եմ գտնվում»:

Ջորջ Քլոունի. «Ինչ-որ մի երեկո, լավ խժռելուց եւ հարբելուց  հետո, դուք կարող եք այնտեղ տեսնել ինչ-որ մեկին, ով ձեզ կկատաղեցնի, եւ դուք Twitter-ում կգրեք ձեր սրտի ուզածը: Առավոտյան արթնանալուց, սթափվելուց հետո դուք կիմանաք, որ դրա պատճառով ձեր կարիերան ավարտվել է:  Այն, ինչ դուք հարբած վիճակում մտածել եք, արդեն վաղուց շրջանառվում է աշխարհով մեկ` մինչ ձեր աչքերը կբացեիք»:

Ջուլիա Ռոբերտս. «Սոցմեդիան նման է կպչուն կոնֆետի: Ամեն ինչ գրավիչ է, դուք փորձում եք եւ հետո նկատում, որ թաթախված եք  ու չեք կարողանում դրանից ազատվել»:

Քրիսթեն Սթյուրատ. «Twitter-ը զայրացնում է ինձ եւ ոչնչացնում իմ յուրաքանչյուր օրը:  Քանի որ միշտ ինչ-որ մեկը կարող է  գրել. «Ես հիմա նստած եմ հենց Քրիսթենի կողքին», եւ րոպեներ անց կհայտնվեն պապարացիները»:

Բրյուս Ուիլս. «Ես ինքս ինձ հետ ներդաշնակ չէի լինի, եթե սկսեի թվիթել: Ենթադրում եմ, որ այդպես էլ սկսվում է խելագարությունը»:

Բրեդ Փիթ. «Սկսենք նրանից, որ ես համակարգչով աշխատել ընդհանրապես չգիտեմ»:

Անջելինա Ջոլի. «Բրեդը տեղյակ է, որ ես ընդհանրապես չգիտեմ ինչպես միացնել համակարգիչը»:

Ջոնի Դեփ. «Ես հեռախոս չունեմ: Ես պարզապես չեմ սիրում հեռախոսներ… քեզ մշտապես կարող են գտնել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս