Բաժիններ՝

Ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ն չի կարող պատժամիջոցներ կիրառել Իրանի եւ Սիրիայի դեմ

ԱՄՆ պետական հաստատությունները, ֆինանսավորման բացակայության պատճառով, չեն կարողանում իրականացնել իրենց հիմնական գործառույթները, այդ  թվում` քննարկել Իրանի եւ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը, ուրբաթ լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

Բյուջեի հարցում Սպիտակ տան եւ կոնգրեսի միջեւ փոխզիջման  բացակայության պատճառով ԱՄՆ շատ պետական հաստատություններ հոկտեմբերի 1-ից փակվել են: Քարնին նշել է, որ ԱՄՆ-ն, մինչեւ ֆինանսավորման վերականգնումը, չի կարող քննարկել նոր պատժամիջոցների եւ հումանիտար տարբեր ծրագրերի հարցը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031