ՀՅԴ-ն շարունակում է իշխանափոխություն պահանջել
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի գնահատմամբ՝ անիմաստ հարցադրում է, թե կտուժի՞ արդյոք Դաշնակցությունը ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակվելուց հետո, թե՞ ոչ: «Դուք տեսե՞լ եք, որ մենք ասենք, որ իշխանափոխություն պետք չէ մեր երկրում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աղվան Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ իրենք շարունակելու են իշխանափոխություն պահանջել: Նա նշեց, թե թեմայի շուրջ իրենք բազմիցս խոսել են, Վահան Հովհաննիսյանն էլ մի քանի անգամ անդրադարձել է, բացատրել, թե ինչո՞ւ են գնացել այդ քայլին։ «Միայն մեկ հարց կար՝ արդյոք Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալու հանգամանքն օգո՞ւտ է մեր երկրին, թե՞ ոչ: Խորապես համոզված եմ, որ երկրը կշահի դրանից: Կտուժի՞ Դաշնակցությունը դրանից՝ գուցե և որոշ շրջանակներում կտուժի: Բայց ոչինչ, հոգ չէ, մենք դրան էլ կդիմանանք: Հանգիստ եղեք: Կա խնդիր, պետք է նոտա ուղարկվի: Բայց դրանով մեր վերաբերմունքի փոփոխությունն ակնկալել՝ պարզամիտ մոտեցում է»: