Գևորգ Կոստանյանը` ՀՀ գլխավոր դատախազ
103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Գևորգ Կոստանյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Քանի որ ԱԺ-ում բոլոր խմբակցությունները, բացի ԲՀԿ-ից, ներկայացրել էին իրենց տեսակետները Գևորգ Կոստանյանի վերաբերյալ, 168.am-ը քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն Գ. Կոստանյանի վերաբերյալ: Ի պատասխան նա նշեց. «Մեր դիրքորոշումը լոկալ է: Մենք կողմ ենք քվեարկելու»:
Մեր հարցին, թե ինչո՞ւ եք կողմ, նա պատասխանեց. «Պետք է շանս տալ, որ մարդն աշխատի: Մենք բոլոր այն անցած խնդիրները, որ եղել է, դրվել են և հույս ունենք, որ նոր ժամանակներում բավականին բաներ ճիշտ ուղղությամբ կգնան»: