Արծվիկ Մինասյան. Աղվան Հովսեփյանը լիքը դրական ու լավ բաներ արել է

«Աղվան Հովսեփյանը լիքը դրական ու լավ բաներ արել է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավո Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ խորհրդրանում շարունակվումէ քննարկվել ՀՀ գխավոր դատախազի պաշտոնում գործող զինդատախազ Գևորգ Կոստանյանին նշանակելու հարցը:

«Այսպես չէ՞: Այստեղ ամբիոնից քննադատվում է անձը, բայց չի նշանակում, որ Աղվան Հովսեփյանը լավ բաներ չի արել: Պետք է այնքան կամք ունենանք, որ ասենք` շնորհակալություն այդ լավ գործերի համար: Եկել է նոր թեկնածու՝ կրթություն ունեցող, երիտասարդ… Ես նաև աշխատել եմ նրա հետ, բայց հետևողականորեն պահանջելու եմ բարեփոխումները իրականացվեն համակարգում: Որպես օրենսդիր մարմին, մենք ինքներս պետք է պահանջ ներկայանենք մեր դեմ: Հետևողական աշխատանքի արդյունքում պետք է հասնենք, որ թագավորի իրավունքն ու օրենքը, ոչ թե այս կամ այն անձը կամ խումբը»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս