Արոնյանը երրորդն է
Լևոն Արոնյանը զիջել է դիրքերը շախմատի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային դասակարգման սանդղակում, որի հերթական տարբերակը հրապարակվել է այսօր:
Հայ գրոսմայստերի անհատական գործակիցը մեկ ամսում նվազել է 18 միավորով: Վերջին երեք ամիսներին մեր շախմատիստը երկրորդ անգամ է 2-րդ հորիզոնականը փոխարինում 3-րդով: Նրան շրջանցել է ցուցանիշը 2 կետով ավելացրած ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Իսկ սանդղակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը ևս 8 միավոր է գումարել իր վարկանիշին:
ՖԻԴԵ-ի սանդղակի լավագույն տասնյակում հետևյալ պատկերն է. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2870, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2796, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2795, Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 2786, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2783, Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2779, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2775, Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 2771, Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 2765, Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2762 միավոր:
Ըստ Փաստինֆոյի