Բաժիններ՝

Մոսկվայում ծեծկռտուքի մեղադրանքով ձերբակալվել է Հայաստանի բնակիչ Արսեն Սիմոնյանը

Ըստ ԳԱԼԱ-ի՝  Հայաստանի բնակիչ Արսեն Սիմոնյանը  ձերբակալվել է 2 ամսով և մեղադրվում է Մոսկվայի բնակիչ Գրիգորի Խորևի վրա հարձակում գործելու մեջ:

«Սեպտեմբերի 30-ին Մոսկվա քաղաքի Տագանսկի տարածքային դատարանը խափանման միջոց է ընդունել երկու ամսով կալանքի տակ վերցնել այն կասկածյալին, ով մեղադրվում է երիտասարդի առողջությանը վնաս հասցնելու մեջ «Մալի Չերկեսկի» նրբանցքում տեղի ունեցած կռվի ժամանակ»,- ասվում է ՌԴ ՆԳՆ հայտարարությունում:

Մոսկովյան ակումբի մոտ ծեծկռտուքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին: Կռվի մասնակիցներից մեկը հանել է հրացանը, մի քանի անգամ կրակել է օդ, որից հետո դանակով հարձակվել է երիտասարդի վրա: Որից հետո հանցագործները փախուստի էին դիմել տարանցիկ համարներով Porche Cayenne մեքենայով:

Տուժող Գրիգորի Խորեւը ծանր վիճակով տեղափոխել էին հիվանդանոց: Երեկ բժիշկները հայտարարել են, որ երիտասարդի վիճակը բարելավվել է:

Porche Cayenne մեքենան հայտնաբերվել է մայրաքաղաքի Լենսկի պողոտայում, որի մեջ գտնվել են 2 տղամարդ և մի կին: Կռվի գլխավոր մեղավոր Արսեն Սիմոնյանը հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ «ուղեղի հետ խնդիրներ ունի», ինչպես նաև նրա մոտ կա սպիտակ տենդ և կատաղության ցասումից հետո ոչինչ չի հիշում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս