Բաժիններ՝

Հերթական քարաթափումը Լոռիում (լուսանկարներ)

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, հերթական քարաթափումն է գրանցվել Լոռու մարզում: Դեպքն այս անգամ տեղի է ունեցել Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքում:

Ժամը 22-ի սահմաններում ԱԻՆ փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ նշված ճանապարհահատվածը թափված քարերի պատճառով դարձել է միակողմանի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Թումանյանի ՃՇՇ»-ի հետ համատեղ տարածքը մաքրել են ժայռաբեկորներից` այն դարձնելով երկկողմանի երթևեկելի:

Տարվա այս սեզոնին հատկապես, երբ ավելանում են տեղումները, մարզում ավելանում են նաև քարաթափումները, և միայն պատահականություն է, որ տուժողներ չեն գրանցվում: Նշենք, որ Լոռու մարզը ինքնին լինելով լեռնային, գրեթե ամեն շաբաթ քարաթափումներ է գրանցում, որոնց դեմն առնել պատկան մարմինները տեխնիկապես անկարող են:

601569_613022762074092_1375823600_n

Կարդացեք նաև

599718_613022798740755_665240877_n

545918_613022748740760_1111735400_n

Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս