Հայաստանի կառավարությունը հաստատել է Մաքսային միության մեջ մտնելու համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է այն միջոցառումների ծրագիրը, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանն անդամակցելու համար:
Ծրագիրը ներկայացրել է Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, ով հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանձնարարականով ձևավորվել է բանակցային խումբ՝ նպատակ հետապնդելով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել Մաքսային միության մեջ Հայաստանի մտնելու գործընթացի շրջանակներում:
Մինասյանն ընդգծել է, որ ձևավորվելու է աշխատանքային 7 խումբ, որոնք կդիտարկան համագործակցության հնարավորությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային միության երկրների հետ:
Միջոցառումների ծրագիրը մասնավորապես նախատեսում է Մաքսային միության փաստաթղթավորման համադրում Հայաստանի իրավական բազայի հետ և նրա կողմից միջազգային համաձայնագրերի ստորագրում: