Պաշտոն կստանա նաև Ալիկ Հարությունյանը
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Alexan-Harutyunyan-e1350987577465.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախկին փոխնախարար, լեզվի տեսչության նախկին պետ, «Երևան» ստուդիայի նախկին տնօրեն, այժմ Հանրային հեռուստատեսության գլխավոր խմբագիր Լևոն Գալստյանը Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանից առաջարկ է ստացել և համաձայնել։ Նա նշանակվել է համալսարանի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ՝ այդ պաշտոնում փոխարինելով ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին»։ Թերթի տեղեկություններով, մոտ օրերս պաշտոն կստանա նաև նրա նախկին ղեկավարը Ալիկ Հարությունյանը։ Մեկ այլ «գործազուրկ» էլ է օրերս աշխատանքի տեղավորվել. Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը նշանակվել է «Անելիք» բանկի աշխատակազմի ղեկավար։
Կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։