«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի

«ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մտադիր չէ անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, և որ սահմանադրական բարեփոխումները միտված չեն դրան։ Նա այդ որոշումը պատճառա­բանել է ԼՂ խնդրով՝ ասելով, որ չավարտված պատերազմի դեպքում խորհրդարանական կառավարումը ճիշտ մոդել չէ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանն ամեն կերպ խուսափել է պատասխանել վարչապետի փոփոխության մասին հարցին և հստակ չի ասել, թե ինչու այսքան ձախողումներից հետո չի փոխում նրան»։

Այս մասին կարդացեք  «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս