Բաժիններ՝

ԱՄՆ-ն չի կարծում, որ ՄԱԿ ԱԽ –ն Սիրիայի վերաբերյալ ռազմական ուժի կիրառում նախատեսող բանաձև կընդունի

ԱՄՆ-ն չի կարծում, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում Սիրիայի վերաբերյալ ռազմական ուժի կիրառում նախատեսող բանաձեւ կընդունվի, քանի որ Ռուսաստանը նման քայլին դեմ է հանդես գալիս: Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան աղբյուրներին:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը երկկողմ մակարդակով եւ ՄԱԿ-ի շրջանակում քննարկում են Ռուսաստանի առաջարկը` սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու հնարավորությունների վերաբերյալ: Օբաման  դադարեցրել է  ռազմական գործողությունների նախապատրաստումը` սպասելով Ռուսաստանի հետ քննարկումների ավարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս