Առաջարկվում է, որ ներգաղթյալները Ռուսաստան մուտք գործելիս առնվազն 36 հազ. ռուբլի ունենան
РИА Новости-ն տեղեկացնում է, որ Սանկտ Պետերբուրգի օրենսդիրները Պետդումայի քննարկմանն են ներկայացրել օրենքի նախագիծ, որով առանց վիզայի Ռուսաստան այցելող օտարերկրյա քաղաքացիները պետք է երկիր մուտքի ժամանակ ունենան կենսապահովման նվազագույն զամբյուղի վեցապատակի չափով գումար, որը կազմում է 36 հազար ռուբլի։
Օտարերկրացին պետք է նաեւ ներկայացնի գումարի առկայության մասին համապատասխան փաստաթուղթ։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ փոփոխությունները պայմանավորված են ներգաղթյալների ֆինանսական ապահովվածության նվազագույն պահանջների հաստատմամբ, ինչը թույլ կտա Ռուսաստանում նրանց կացության համար լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ ստեղծել։