Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը դրականորեն կազդի նաև հայ-ղազախական տնտեսական կապերի վրա. Անդրեյ Արեշև
Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտություններին ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը հայտարարել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ բանակցությունները կմեկնարկեն մոտ ժամանակներս.
«Կոնկրետ բանակցությունները կմեկնարկեն մոտ ժամանակներս, սակայն դեռ դժվար է կանխատեսել դրանց ընթացքը: Առաջիկա բանակցությունների վրա կարող են ներազդել բազում գործոններ՝ ներառյալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և այն ազդանշանները, որոնք Հայաստանին կուղարկեն Եվրոպան ու ԱՄՆ-ը: Այդ ազդանշանները դեռ հակասական են:
Սուբյեկտիվ պատճառների հետ մեկտեղ կան նաև օբյեկտիվ պատճառներ, որոնց շնորհիվ Հայաստանի ու Մաքսային միության մերձեցումն իրականացվելու է հատուկ հետագծով՝ հաշվի առնելով աշխարհագրական գործոնը: Ընդհանուր առմամբ, այդ գործընթացն ունենալու է դրական բնույթ:
Ես կարծում եմ, որ դա դրականորեն կազդի նաև հայ-ղազախական տնտեսական կապերի վրա: Հայտնի է, որ ղազախական բիզնեսը ներդրումներ է անում Հայաստանում, կան համատեղ ձեռնարկություններ: Հայկական արտահանվող ապրանքների համար ղազախական շուկան ռւսական շուկայի նման համարվում է ավանդական:
Անկասկած է, որ մաքսատուրքերի միասնականացումը և երկկողմ առևտրի դյուրացմանն ուղղված մյուս քայլերը կհանգեցնեն դրական արդյունքների»: