Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումից հետո Վենեսուելայում ստեղծել են էլեկտրացանցերը պահպանող ծառայություն

BBC-ի փոխանցմամբ՝ Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է անվտանգության ծառայության ստեղծման մասին, որը զբաղվելու է երկրի էներգոցանցերի նկատմամբ խափանարար գործողությունների կանխմամբ: Վենեսուելայի էներգետիկայի նախարար Ջես Չակոնը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատման պատճառը եղել է էլկետրահաղորդման մետաղական սյան անկումը:

Չակոնն ընդգծել է, որ դա կարող է լինել և՛ անփութության, և՛ խափանարար գործողության հետևանք: Նա հերքել է մի շարք փորձագետների այն ենթադրությունը, թե էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատման պատճառը եղել է էլեկտրացանցերի ծանրաբեռնվածությունը:

Սրանից առաջ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլեկտրաէներգիայի անջատման մեջ մեղադրել էր ընդդիմությանը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրելով, որ ակնհայտ է, որ դրա հետևում կանգնած են իրենց երկիրը թուլացնել ցանկացողները, և որ դա կարող է լինել պետական հեղաշրջման նախերգանք:

Վենեսուելայում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատում է գրանցվել սեպտեմբերի 3-ին, որն առնչվել է երկրի տարածքի 70 տոկոսին, այդ թվում նաև մայրաքաղաք Կարակասին, ինչը կաթվածահար էր արել երթևեկությունը, չէր գործել մետրոն, իսկ ցամաքային հասարակական տրանսպորտը գործել էր մեծ ծանրաբեռնվածությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս