Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/gul_1408-jpg20130814151410.jpg)
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Գյուլը Գաբալայում մասնակցելու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի հերթական գագաթաժողովին, որը կայանալու է օգոստոսի 16-ին:
Ադրբեջանական այցի ընթացքում Գյուլին ուղեկցում են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախարար Բինալի Յըլդըրըմը և նախագահի աշխատակազմի քարտուղար Մուսթաֆա Իսենը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տվյալ գագաթաժողովին մասնակցելու են նաև Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահներ Նուրսուլթան Նազարբաևն ու Ալմազբեկ Աթամբաևը: