
Օգոստոսի 16-ին Գաբալայում կանցկացվի Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժամանելուէ Ադրբեջան՝ կապված օգոստոսի 16-ին Գաբալայում Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Բոլատ Սադիկովը: Նա հիշեցրել է, որ առաջին գագաթաժողովը Ղազախստանի նախագահի նախաձեռնությամբ անցկացվել է Ալմա Աթա քաղաքում և նվիրված է եղել տնտեսական համագործակցությանը:
Ակնկալվում է, որ Գաբալայում կայանալիք գագաթաժողովին մասնակցելու են նաև Թուրքիայի ու Ղրղզստանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Ալմազբեկ Աթամբաևը: Պլանավորված է, որ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջան կժամանի օգոստոսի 14-ին, իսկ Ալմազբեկ Աթամբաևը՝ օգոստոսի 15-ին:
Թյուրքալեզու երկրների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին: Դրանում ներառված է 4 երկիր՝ Թուրքիա, Ղազախստան, Ադրբեջան, Ղրղզստան: