Բաժիններ՝

Թուրքիայում ազգային փոքրամասնություններին դասակարգել են «գաղտնի ծածկագրերով»

Թուրքական Radikal թերթում հրապարակվել է Օրհան Քեմալ Ջենգիզի «Թուրքիայի ծածկագրերը 1, 2, 3» խորագրով հոդվածը, որում նշված է. «Լոզանի կոնֆերանսից (1923) հետո Թուրքիայում ոչ մուսուլման քաղաքացիներին տրվել են «ազգության գաղտնի» ծածկագրեր:

Հույների ծածկագիրը եղել է 1-ը, հայերինը՝ 2-ը, իսկ հրեաներինը՝ 3-ը: Իր որդուն հայկական դպրոց տանել ցանկացող մայրը Կրթության նախարարությունից պատասխան է ստացել, որ պետք է պարզել ազգության ծածկագիրը: Եթե այն 2 է, ապա նրա երեխան կարող է ընդունվել հայկական դպրոց:

Պրոֆեսոր Բասքըն Օրանը հայտարարել է, որ առաջին անգամ է տեղեկանում նման ծածկագրերի մասին. «Դրանք ոչ մուսուլմաններին վերջ դնելու համար օգտագործված ծածկագրեր են:

Նման դասակարգում անելը մարդու իրավունքների խախտում է, որովհետև Լոզանում չի հիշատակվում որևէ ազգային փոքրամասնության մասին և փոխարենը նշվել է միայն «ոչ մուսուլման» բառը»:

CNN Türk-ն իր հերթին հայտնել է, որ հայուհու ընտանեկան փաստաբան Ջեմ Հալավյուրթը պարզաբանում է պահանջել 1923 թվականից կիրառվող նման դասակարգման նպատակների վերաբերյալ:

belge

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս