Բաժիններ՝

Նոր Հաճընում այսօր ադամանդի մշակման մեկ արտադրամաս է միայն գործում (լուսանկարներ)

Շուրջ 60 տարվա պատմություն ունեցող փոքրիկ, սակայն երբեմնի գերհզոր արդյունաբերական Նոր Հաճըն քաղաքը հայտնի էր ադամանդամշակությամբ, ուր  այժմ գործում է ընդամենը մեկ արտադրամաս, որը պատկանում է «Արևակն» ՍՊԸ-ին:
Հիմնականում այնտեղ աշխատում է 100-120 մարդ՝ 60-120 հազար դրամ աշխատավարձով:
Ամենահզոր ու մեծ «Սապֆիր» և «Շողակն» գործարանները, որոնք ժամանակին միասին ավելի քան 7000 աշխատատեղի խնդիր էին լուծում, այսօր չեն աշխատում: Պատճառները տարբեր են, և բնակիչներն այդ փաստը ցավով են արձանագրում:

Քաղաքում գործում է 4 դպրոց, պոլիկլինիկա, գեղարվեստի դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, սպորտդպրոց: Մոտ ապագայում ավարտին կհասցվեն նոր եկեղեցու կառուցման աշխատանքները, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Եկեղեցին կառուցվում է Նոր Հաճընի թանգարանի մոտ տարածքում, ուր, բնակիչների հավաստմամբ՝ անգամ զբոսաշրջիկներ են այցելում:
«Թանգարանային հավաքածուն բաղկացած է ավելի քան 1882 թանգարանային առարկաներից, պարունակում է հնատիպ գրքեր, եզակի դրամներ, արժեքավոր լուսանկարներ, տարեկան սպասարկում է 1200-1300 այցելուների, անգամ մարդիկ են եղել, որ իրենց անձնական հավաքածուից արժեքավոր իրեր են նվիրել թանգարանին»,- ասում է Նոր Հաճընի քաղաքապետի աշխատակազմի աշխատակից Հովհաննես Ադամյանը:

Nor-Hajn2

Nor-Hajn4

Կարդացեք նաև

Nor-Hajn9

Nor-Hajn13

Նոր Հաճընում լայն տարածում ունի գործազրկությունը: Մարդիկ կամ մայրաքաղաքում են աշխատում, կամ մոտակա այգիներն են մշակում, շատերն էլ մեկնում են արտագնա աշխատանքի: Թվով 20 հազար բնակչություն ունեցող քաղաքում այժմ մոտ 9 հազար բնակիչ կա:

Nor-Hajn8

Nor-Hajn12

Nor-Hajn7

Nor-Hajn5

Nor-Hajn3

Nor-Hajn6

Nor-Hajn

Կառավարության միջոցներով Նոր Հաճընում վերանորոգվել է մշակույթի տունը, որն իր նոր պայմաններով եզակի է Կոտայքի մարզում.
«Մեր կուլտուրայի տունը հանրապետության լավագույն մշակութային օջախներից է: Մեծ պլաններ ունենք այստեղի հետ կապված: Դեռ շահագործման ենթակա չէ, քանի որ շինարարները թերի են աշխատել, մինչև չավարտեն՝ համապատասխան փաստաթղթերը չենք ստորագրելու: Այս մշակույթի տան կարիքը շատ ուներ Հաճըն քաղաքը, այստեղ պլանավորել ենք ունենալ շախմատի տուն, պարի խմբակներ, կինոթատրոն, բացառիկ բեմ ունենք»,- ասում է Հ. Ադամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս