Հյուսիսային բևեռում լիճ է գոյացել (տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում տաք եղանակ է տիրում Արկտիկայի բարձր լայնություններում: Հյուսիսային բևեռի նկարահանումները ցույց են տվել, որ հուլիսի 13-ից այնտեղ ձևավորվել է իրական լիճ:
Ձյան ու սառույցի հետազոտման ազգային կենտրոնը հայտնել է, որ հուլիսի 1-ից սկսած՝ ջերմաստիճանը 1-3 աստիճանով բարձր է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մեծ մասում տիրող ջերմաստիճանից: Դա հանգեցրել է սառցադաշտերի հալվելուն:
Սակայն ակնկալվում է, որ շուտով ջուրը նորից կվերածվի սառույցի, ինչը տեղի կունենա Արկտիկական ցիկլոնի շնորհիվ, որը ներկայումս գտնվում է կազմավորման փուլում: Նախորդ տարվա օգոստոսին տարածաշրջանում ստեղծվել էր համանման իրավիճակ, երբ ոչնչացվեց 800.000 քառակուսի կիլոմետր սառույց:
Եվ այնուամենայնիվ, դա չխանգարեց արդեն սեպտեմբերի 16-ին սառցադաշտերի հալման ամենացածր մակարդակի ռեկորդ գրանցել 1970-ական թվականներից սկսած դիտարկումների ողջ ընթացքում: