Մեծ Թուրանի երազանքը․ գաղափարախոսություն, պատերազմներ, Հայաստան․ Միհրան Հակոբյան

Հայկական միջավայրում պանթուրքիզմի մասին խոսում են, երբ քննարկվում են Օսմանյան կայսրությունը, Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները կամ Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Այս հասկացությամբ ընդհանուր առմամբ բնորոշվում են թյուրքախոս ժողովուրդների մշակութային կամ քաղաքական համախմբման գաղափարները։ Դրանց տարբերակները ջոկվել են թե նպատակներով, թե առաջարկվող միջոցներով։ Մշակութային համագործակցությունից մինչև մեկ իշխանության ներքո միավորվելու հավակնություն երկար ճանապարհ կա։

«Մանդելայի էֆեկտի» 13-րդ թողարկումը փորձում է հսսկանալ, թե ո՞վ է ստեղծել պանթուրքիզմի գաղափարախոսությունը. Օսմանյան սուլթա՞նը, եվրոպացի արևելագետնե՞րը, թե՞ Ռուսական կայսրության թյուրքախոս մտավորականները։ Ինչո՞ւ գաղափարախոսության ձևավորման պատմության մեջ հայտնվում ենք միաժամանակ Ղրիմում, Կազանում, Բաքվում, Բուդապեշտում, Փարիզում և Կոստանդնուպոլսում: Եվ ինչպե՞ս ստացվեց, որ կրթության ու մշակույթի մասին բանավեճերը հետագայում առնչվեցին պետությունների սահմանների և ամբողջ ժողովուրդների ճակատագրերի հարցերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30